ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները Երևանում կհանդիպեն

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները Երևանում կհանդիպեն
18.04.2015 | 11:34

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի ապրիլի 24-ին Հայաստան այցի ընթացքում՝ հայտնել է Ելիսեյան պալատը: «Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ՈՒկրաինայի դրությունը և մի շարք այլ հարցեր»,- ուրբաթ օրը հայտնել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը: Հանդիպման հնարավորությունը չի բացառել նաև ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ